00:00:00

Ժողովրդավարությունը ընտրություն է, մարդ ընտրում է այն ուժին, որը կարծում է, որ կպաշտպանի իր շահերը. Էդմոն Մարուքյան

20:07, 01 դեկտեմբեր 2018

Երբ մենք «Ելք» դաշինքով բարձրաձայնում էինք ու պաշտպանում էինք Լոռու մարզի ու Սպիտակի խնդիրներն ու շահերը, մյուսները որտե՞ղ էին, հիմա ամեն մեկը կամ թեկնածու են կամ շտաբի պետ: Այս մասին Սպիտակում նախընտրական քարոզչության շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը: «Երեւի դա նորմալ է, նորմալ է օրը մի գլխարկ դնելը, օրը մի կուսակցությունից լինելը: Ես ուղղակի եկել եմ մի բան ասեմ. Լոռու մարզի, Սպիտակի, Վանաձորի եւ ընդհանրապես բոլոր բնակավայրերի շահերը ես անդադար ու առանց որևէ րոպե կանգ առնելու ու երախտիքի խոսք ակնկալելու պաշտպանել եմ։ Չեմ կարծում, թե մենք պիտի գանք ու ասենք, թե մենք քանի նամակի ենք պատասխանել, գիտեք ինչ լավ կուսակցություն ենք և այլն»,- ասաց Էդմոն Մարուքյանը։ «Ժողովրդավարությունը ընտրություն է, մարդ ընտրում է այն ուժին, որը կարծում է, որ կպաշտպանի իր շահերը, այնպիսի նախագծեր կներկայացնի, որ բնակավայրերը համաչափ զարգանան, խտրականություն չլինի, աղետի գոտին 30 տարին լրանալու պարագայում դեռեւս նույն խնդիրները չունենա: Չասեն, թե աղետի գոտի բառը չեն օգտագործում, որ իբր եթե բառը չօգտագործեն, աղետի գոտին դրանից վերանում է: Տենց մի վարչապետ ունեինք, ասում էր՝ մի ասեք ճգնաժամ, ճգնաժամը կգա Հայաստան, սուս մնացեք, կարող է գա մեր կողքով անցնի»,-ընդգծեց Մարուքյանը՝ նկատելով, որ իրենք երբեք չեն մտածել, որ ինչ-որ բաներ չասեն, ուժեղի դեմ դուրս չգան: «Մենք գնում եք խորհրդարան որ լինենք ընդդիմություն, ամեն ինչ անելու ենք, որ ունենանք այնպիսի խորհրդարան, որը կարիք չլինի ցրելու, շրջափակելու, հեղափոխություն անելու»,-ընդգծեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր