00:00:00

Ըստ ՀՀԿ-ական թեկնածու Ա. Գեւորգյանի տառերը ստեղծել է Սասունցի Դավիթը (տեսանյութ)

21:11, 11 մարտ 2018

Արարատի մարզի Նորամարգ համայնքում ընթացող ընտրություններին Irakanum.am-ն արդեն անդրադարձել էր: Հիշեցնենք, որ առաջադրվել է երեք թեկնածու: Համայնքն ունի 1600 ընտրող: ժամը 16:00-ի դրությամբ ընտրությամբ մասնակցել է ընտրողներից 650-ը: Տեղեկացրել էինք,  որ իրավիճակը բավականին լարված է: Առաջադրված թեկնածուներից երկուսը՝ Արմեն Գեւորգյանն ու Արսեն Ղահրամյանը շարունակում է մնալ ընտրատեղամասի դիմաց: Գեւորգյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Նա ասաց, որ չի սիրում նկարվել: «Փոքրուց չեմ սիրել նկարվել, ասեինք տնից հետս նկար բերեի»,- ասաց գյուղապետի աթոռին հավակնող Գեւորգյանը: Նա միայն նշեց, որ ընտրությունների ընթացքը նորմալ է գնահատում: Ինքն էլ ցանկանում է  գյուղապետ դառնալ, որ գյուղում ամեն ինչ նորմալ լինի: Irakanum.am-ի դիտարկմանը, թե փաստորեն հիմա նորմալ չէ, Գեւորգյանը նշեց, որ խնդիրներ կան: Ի դեպ ուշագրավն այն է, որ Արմեն Գեւորգյանը երկար տարիներ աշխատել եւ ներկայումս էլ աշխատում է Նորամարգի գյուղապետարանում: Փաստորեն նա դժգոհում է, իր իսկ աշխատանքից: Նրան գյուղում շրջանառվող տեղեկություների համաձայն առաջադրել եւ սատարում է գործող գյուղապետ Սարգիս Գալստյանը: Նա եւս ընտրատեղամասի դիմաց էր: Հայտարարեց, թե եկել է ընտրության: Գյուղաբնակները մեզ հետ զրույցում ասացին, որ փոփոխությունների կարիք ունեն, եւ ցանկանում են, որ այս ընտրություններով իրավիճակ փոխվի: Նրանք առաջադրված երեք թեկնածուներին էլ լավ են ճանաչում: «Բոլորին էլ գիտենք: Արմեն Գեւորգյանը, բայց հաջող կերպար չի: Նա տառաճանաչ չէ: Մի անգամ գյուղում հարցրել են թե ով է ստեղծել հայերեն այբուբենը Արմեն Գեւորգյանն ասել է, որ Սասունցի Դավիթը: Հիմա նա ուզում է գյուղապետ դառնա, ամոթ է»,- պատմեց գյուղաբնակներից մեկը: Արմեն Գեւորգյանի մեկնաբանությունը՝ առաջարկվող տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=iLb7FMR62Dk&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր