00:00:00

«Իմ քայլի» թեկնածուները ոտնահարում են օրենքը՝ փակցնելով քարոզչական նյութերը տաքսիների վրա. Աշոտյան

17:16, 30 նոյեմբեր 2018

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել եւ գրել, որ հերթական խախտումն է արձանագրել «Իմ քայլը» դաշինքի կողմից: Նա, մասնավորապես, գրել է. «Հերթական խախտումը Իմ քայլը դաշինքի կողմից: Նրանց թեկնածուները համատարած ոտնահարում են օրենքը՝ փակցնելով իրենց քարոզչական նյութերը տաքսիների վրա, ինչը արգելված է Ընտրական օրենսգրքով: Կոնկրետ այս նկարներում Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանն է: Հրավիրում եմ ԿԸՀ եւ դիտորդների ուշադությունը: Հ.Գ. Սա էլ հիշեցում օրենքից: Ընտրական օրենսգիրք Հոդված 21 2. Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր կարող են փակցվել միայն` 2) ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առեւտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի եւ տաքսու) վրա կամ դրանց ներսում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա եւ այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր