00:00:00

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին

16:57, 30 նոյեմբեր 2018

Նոյեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Սալոմե Զուրաբիշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վեհափառ Հայրապետի գրության մեջ մասնավորապես ասված է. «Վրաստանի ժողովուրդը հայրենի իր երկրի կառավարումը վստահել է Ձեզ՝ գնահատելով Ձեր հարուստ փորձառությունը և տարբեր պաշտոններում Վրաստանի զորացմանն ուղղված հայրենանվեր Ձեր ջանքերը:
Մեր մաղթանքն է, որ Ձեր առաջնորդությամբ նոր ձեռքբերումներով արդյունավորվեն Վրաստանի և Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները՝ ի նպաստ մեր եղբայր ժողովուրդների բարօրության և դարավոր բարեկամության ամրապնդման»: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ Երկնավոր Տերը Իր ամենախնամ Աջի հովանու ներքո պահի Վրաստանը և նրա հավատավոր ժողովրդին` պարգևելով նորանոր հաջողություններ նորընտիր նախագահին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր