00:00:00

ՀՀԿ-ական թեկնածուի եղբայրը շրջում է ընտրացուցակով (տեսանյութ)

18:26, 11 մարտ 2018

Լարված իրավիճակ Արարատի մարզի Նորամարգ համայնքում: Այստեղ ընտրում են գյուղապետ: Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում է երեք թեկնածու: Այս համայնքում առաջադրված երեք թեկնածուներից երկուսը Հանրապետական կուսակցության անդամներ են:  Անկուսակցական Արսեն Ղահրամանյանը պայքարում է ՀՀԿ-ականներ Արմեն Գեւորգյանի, ով համայնքապետարանի առաջատար մասնագետն է, եւ Արման Թադեւոսյանի դեմ: Նորամարգի գործող գյուղապետ Սարգիս Գալստյանը, ով երկար տարիներ է ղեկավարում է այս համայնքը, հերթական ընտրական գործընթացին չի մասնակցում: Իհարկե համայնքապետի՝ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելը սահմանափակվում է միայն  որպես թեկնածու չգրանցվելով: Իրականում Գալստյանն իր փոխարեն առաջադրել է համայնքապետարանի առաջատար մասնագետին՝ Արմեն Գեւորգյանին: Irakanum.am-ի թղթակիցը հայտնում է, որ Արմեն Գեւորգյանի եղբայրը ընտրատեղամասի դիմաց շրջում է ցուցակը ձեռքին: Վերջինիս մեկնաբանությունը՝ առաջարկվող տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=MoZTiD3TLLI&feature=youtu.be  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր