00:00:00

Ադրբեջանական զինուժի կորուստները 2018-ի փետրվարին. Razm.info

02:50, 11 մարտ 2018

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2018թ. փետրվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 3 դեպք: Մահացածներից 1-ը մարտական կորուստ է, 1-ը՝ ոչ մարտական, մյուսի մահվան հանգամանքները հայտնի չեն: Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 3 դեպքերից և ոչ մեկի մասին չեն հայտնել:
  • Փետրվարի 10-ին Զաքաթալայի շրջանում հուղարկավորել են Աղդամի շրջանում անհայտ պատճառներով մահացած զինծառայող, 1999 թ․ ծնված Մեմմեդով Ղարիբ Թուրան օղլուին (Turan Qərib oglu Məmmədov)։ Կա վարկած, որ նա ինքնասպան է եղել:
  • Փետրվարի 10-ինսոցիալական ցանցերից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի զինծառայող Մեհդիև Ֆահմին Դաշգըն օղլուի (Mehdiyev Fəhmin Daşqın oğlu) մահվան մասին: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ զինծառայողը մահացել է էպիլեպսիայից:
• Փետրվարի 26-ին մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող 1999թ. ծնված, շարքային Ջաֆարով Գուրբան Խանլար օղլուն (Cəfərov Qurban Xanlar oğlu): Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ զինծառայողը սպանվել է առաջնագծում հրաձգության ժամանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր