00:00:00

Ձերբակալվել է 20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա ամուսինը

23:01, 13 նոյեմբեր 2018 Իրավական

Ձերբակալվել է Երեւանում նախօրեին 20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա Իլլարիոն Ն-ն: Ամուսնու ձերբակալվելու մասին տեղեկությունը մեզ  հետ  զրույցում հաստատեցին  ՀՀ քննչական կոմիտեի լրատվականից։ Նշենք, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ): Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին ՝ ժամը 09:05-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998 թվականին ծնված Քրիստինե Ի.-ին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988 թվականին ծնված Իլլարիոն Ն.-ն ձեռքերով հարվածել է կնոջը՝ պատճառելով վնասվածքներ: Նոյեմբերի 12-ին՝ ժամը 22:0-ին, Քրիստինե Ի.-ն գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր