00:00:00

Արմեն Սարգսյանը Լոնդոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական հնարավորությունները

22:08, 08 մարտ 2018

Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները արտերկրում: Արմեն սարգսյանի մամուլի գրասենյակից հայտնում են, որ մարտի 7-ին նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի՝ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիոտթյան համալսարանի (London School of Economics and Political Science) պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ: Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև խորհրդարանական կառավարման անցումային շրջանի առանձնահատկությունները: Քննարկվել են Հայաստանում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հեռանկարները: Արմեն Սարգսյանը համալսրանում առանձին հանդիպում է ունեցել ուսումնական հաստատության պրոֆեսոր, Անգլիայի բանկի (Bank of England) նախկին կառավարիչ լորդ Մերվին Քինգի հետ: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր