00:00:00

64 տոկոսը պատրաստ է քվեարկել Պուտինի օգտին

21:05, 08 մարտ 2018

Ռուսաստանում «Հասարակական կարծիք» հիմնադրամը  սոցիալական հարցումներ է արել ու պարզել, որ հարցվածների 64 տոկոսը պատրաստ է քվեարկել ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի օգտին, 6.6 տոկոսն աջակցում է թեկնածուներից Վլադիմիր Ժիրինովսկիին, Պավել Գրուդինինին իր ձայնը տալ պատրաստ է հարցվածների 6.5 տոկոսը, Քսենիա Սոբչակին՝ 1.2 տոկոսը: Հարցվածների 11.2 տոկոսն առհասարակ որևէ թեկնածուի դրական չի վերաբերում, ևս 4.1 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: Բացասական վերաբերմունքի հարցում բացարձակ առաջատար է Քսենիա Սոբչակը՝ նրան վատ են վերաբերվում հարցվածների 57.1 տոկոսը,  հարցմանը մասնակցածների 16.8 տոկոսը բացասական կարծիքի է Ժիրինովսկիի մասին, 14.3-ը՝ Յավլինսկիի, իսկ 13.1-ը՝ Գրուդինինի: Տիտովին և Բուրինին բացասական են վերաբերվում հարցվածների 8.2 տոկոսը. 7.6 տոկոս բացասական ձայն է հավաքել Սուրայկինը, 7.1 տոկոսն էլ բացասական վերաբերմունք ունի գործող նախագահ Պուտինի հանդեպ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր