00:00:00

«Հուսով եմ՝ Մխիթարյանը կօգնի մեզ հասնել հաջողության». Արսեն Վենգեր

19:03, 08 մարտ 2018 Սպորտ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին հարցրել են, թե ինչ կարող է խորհուրդ տալ Ջենարո Գատուզոյին: Ֆրանսիացին պատասխանել է, որ ինքն այդ դրության մեջ չէ: «Ես Գատուզոյին շատ խորհուրդներ չեմ տա: Նա հարուստ փորձով տղա է: Իմ գործերը հիմա այդքան էլ լավ չեն ընթանում, այնպես որ, ես նրանից պետք է խորհուրդ հարցնեմ: Հուսով եմ՝ Մխիթարյանը կօգնի մեզ հասնել հաջողության: Բայց Եվրոպայի լիգայում հաղթելու մասին մտածելուց առաջ մենք պետք է խաղանք «Միլանի» հետ և ներդնենք բոլոր ուժերը, որպեսզի անցնենք առաջ: Հակամարտությունը բարդ կլինի, որովհետև «Միլանը» հիմա շատ լավ է խաղում»,- ասել է Վենգերը: Երբ Վենգերը գլխավորել է «Արսենալը», 18-ամյա Գատուզոն նոր է սկսել խաղալ պրոֆեսիոնալ ֆուտբոլում:  «Միլանը» և «Արսենալը» կհանդիպեն «Սան-Սիրոյում» մարտի 8-ին: Պատասխան խաղը տեղի կունենա Լոնդոնում, մարտի 15-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր