00:00:00

13 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական

01:45, 08 մարտ 2018 Սպորտ

Մարտի 24-ին ժամը 18:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը, իսկ մարտի 27-ին` Հայաստան-Լիտվա ընկերական խաղը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը, ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.   Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)   Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)   Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)   Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)   Մարկոս Պիզելի, «Ակտոբե» (Ղազախստան)   Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)   Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)   Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)   Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)   Գեղամ Կադիմյան, «Որսկլա» (Ուկրաինա)   Արաս Օզբիլիս, «Շերիֆ» (Մոլդովա)   Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)   Նորբերտո Բրիասկո, «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա) Ռուսլան Կորյանը, Արթուր Սարկիսովը և Գոռ Մալաքյանը չեն մասնկացելու հավաքին, քանի որ գտնվում են ապաքինման փուլում, իսկ Էդգար Մանուչարյանը նոր է ապաքինվել վնասվածքից: Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները և հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնա ավելի ուշ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր