00:00:00

Արփինե Հովհաննիսյանը ԱՄՆ-ում հանդիպել է Գրետչեն Բիրկլի հետ

00:57, 08 մարտ 2018

Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում մարտի 7-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի տնօրենի փոխտեղակալ Գրետչեն Բիրկլի հետ։ Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացված և իրականացվող ծրագրերի կարևորությանը: Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Երկուստեք կարևորվել են նաև համագործակցության նոր ձևաչափ, մասնավորապես՝ օժանդակությունից անցում դեպի առևտրային հարաբերությունների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր