00:00:00

ՌԴ ԱԳՆ-ը անդրադարձել է հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը

21:23, 07 մարտ 2018

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի և Հայաստանի միջև ցյուրիխյան արձանագրությունների չեղարկմանը։ Նա ասել է, որ Ռուսաստանը ելնում է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման կարևորությունից, որը բխում է երկու երկրների շահերից։ «Ռուսական պատվիրակությունը գտնվել է Ցյուրիխում և ակտիվորեն մասնակցել է արձանագրությունների պատրաստման գործընթացին։ Մենք գնահատական ենք տվել այս արձանագրություններին և, այդ գնահատականները շարունակում են հրատապ մնալ։ Մենք ելնում ենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման կարևորությունից, որը բխում է հենց երկու երկրների շահերից։ Մեր կողմից մենք ամեն բան արել ենք հենց այս նպատակին հասնելու համար»,– ասել է Զախարովան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր