00:00:00

Նիկոլ Փաշինյանը «Չար տնակի հեքիաթն» է կարդացել

21:10, 07 մարտ 2018

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Խնկո Ապոր անվան գրադարանում այսօր  երեխաների համար կարդացել է իր հեղինկած «Չար տնակի հեքիաթը»։ Փաշինյանի ունկնդիրներն այս անգամ ոչ թե ԱԺ պատգամավորներն էին, այլ Երեւանի թիվ 6 հիմնական դպրոցի եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 3-4-րդ դասարանների աշակերտները:  Պատգամավորը իր հեղինակած հեքիաթով էր եկել գրադարան: Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե րսա իր առաջին հեքիաթն է, նախկինում նման փորձ չի ունեցել: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք պատգամավորը հեքիաթում առանձնացրել է քաղաքական մեսիջը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հեքիաթը հեքիաթ է նրանով, որ իր մեջ կարելի է գտնել եւ չգտնել քաղաքական մեսիջ, այսինքն՝ դրա մեջ եւ՛ կա, եւ՛ չկա մեսիջ,  այնպես որ, հեքիաթը հենց դրանով է հետաքրքիր»,-ասաց նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր