00:00:00

Ծագումով հայ երեք հայտնի գործարարներ ընդգրկվել են ամենահարուստ մարդկանց ցանկում

02:45, 07 մարտ 2018

Ծագումով հայ երեք հայտնի գործարարներ ընդգրկվել են ամերիկյան Forbes ամսագրի կազմած`աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում: «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը «Միլիարդատերեր-2018» վարկանիշում 606-րդն է: Նրա կարողությունը գնահատվել է 3,7 միլիարդ դոլար: Հայկական ծագումով ռուս գործարար, «Մագնիտ» ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) աշխարհի միլիարդատերերի ցանկում 550-րդն է`4 միլիարդ դոլար կարողությամբ: Արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանը 2,7 միլիարդ դոլար կարողությամբ 887-րդ տեղում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր