00:00:00

Ինչպե՞ս խուսափել «պառավոզի էֆեկտից». ՀՅԴ-ն լուծումը տեսնում է բաց ցուցակներով համասնական ընտրակարգի մեջ

17:43, 17 հուլիս 2018

ՀՅԴ-ն առաջարկում բաց ցուցակներով համամասնական ընտրություն, երբ ընտրողը ոչ միայն ձայն է տալիս այդ կուսակցությանը, այլեւ որոշում է, թե այդ ցուցակից ովքեր կարող են ընտրվել՝ իր ձայնը տալով այս կամ այն թեկնածուին: Այս մասին, այսօր  ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ այս մոդելը կարեւոր է նաեւ կուսակցությունների կայացման տեսանկյունից, քանի որ խնդիր ունենք ներկուսակցական ժողովրդավարությունը կայացնելու: «Դրա լավագույն ձեւը ժողովրդի մասնակցությամբ կուսակցությունների ներկուսակցական քաղաքականության որոշումն է: Ընտրությունների ժամանակ այդ բաշխման հարցում ժողովրդի մասնակցությունը շատ կարեւոր է»,-ասաց Ռուստամյանը: Ռուստամյանի խոսքով, իր առաջարկած համակարգը կարող է բերել նաեւ խնդիրներ. «Առաջինը այն է, որ քվոտաների հարցը չի լուծվում, բայց ո՞վ ասաց, որ ժողովուրդը պետք է քվոտա տա, դա ժողովրդավարության հետ կապ չունի: Ես դեմ չեմ, որ լինեն քվոտաներ, կանանց քվոտա, մարզերի քվոտա եւ այլն: Համաձայնեք, որ քվոտաները ժողովրդավարության հետ աղերս չունեն: Գուցե խրախուսում են կանանց ներկայությունը, մարզերի ներկայությունը, բայց դրանք արհեստական պրոցեսներ են, որտեղ ժողովրդի կամքը չկա: Երկրորդ խնդիրն այն է, որ հաշվարկի փուլում գործընթացը բարդանում է: Բայց դրանք հարցեր են, որոնք երկրորդական են, քանի որ գլխավոր խնդիրը ժողովրդավարության մակարդակի բարձրացումն է»: Արմեն Ռուստամյանը ընդգծեց, որ իրենք կողմ են քվոտավորման գաղափարին եւ կարելի է տարբեր լուծումներ գտնել: Մասնավորապես, եթե X կուսակցությունն ստացել է 10 մանդատ եւ ըստ օրենսդրության պետք է այդ 10-ից 3-ը կին լինի, ապա առավելագույն ձայներ ստացած 3 կանայք կարող են ընտրվել: Նույնը կարելի է անել մարզերի ներկայացվածության հարցում: Անդրադառնալով փակ ցուցակներով համամասնական ընտրակարգին, ՀՅԴ ներկայացուցիչն ասաց, որ դրա գլխավոր թերությունն այն է, որ կուսակցության վերնախավն է որոշում հերթականությունը եւ մեկ անձը իր հեղինակությամբ «պառավոզի» էֆեկտով կարող է իր հետեւից տանել մյուսներին խորհրդարան, որոնց հասարակությունը կարող է չի էլ ճանաչում: Նա նկատեց, որ այդ խնդիրը կա նաեւ տարածքային ցուցակների դեպքում, երբ ինչ-որ մեկը շատ ձայն է ստանում եւ իր ստացած ձայներով այդ տարածքից ընտրվում են նաեւ այլ թեկնածուներ, որոնց ընտրողը չի ճանաչում: Ռուստամյանն ընդգծեց, որ ԱԺ-ն համապետական մարմին է եւ ընտրությունն էլ պետք է լինի համապետական, ոչ թե տարածքներով, անկախ նրանից, այդ տարածքները մեծ են, թե փոքր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր