1. 2018 թվականի ապրիլի 2-ի աշխատանքային օրը տեղափոխել 2018 թվականի ապրիլի 7-ը` շաբաթ օրը:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից»,- ասվում է կառավարության որոշման մեջ: Նշենք, որ ապրիլի 1-ին ՀԱԵ-ն նշելու է Սուրբ Հարության տոնը, իսկ հաջորդ օրը մեռելոց է լինում։ Ըստ կառավարության հիմնավորման` «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 1-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: