00:00:00

Արտգործնախարարների առաջին հանդիպումից պետք չէ մեծ արդյունքներ ակնկալել. Նիկոլ Փաշինյան

03:01, 13 հուլիս 2018

ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելի օդանավակայանում, «Ազատության» ուղիղ եթերում ճեպազրույցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։ Վարչապետի խոսքով՝ դժվար թե արտգործնախարարներ Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպումը շրջադարձային կարելի է համարել։ «Հանդիպում է եղել, շփում է եղել, ըստ էության՝ առաջին շփումը այս թեմայի շուրջ, և որևէ պարագայում առաջին շփումներից մեծ արդյունքներ ակնկալելը ճիշտ չէ: Դրանք արժեքավոր են այնքանով, որ տեղի է ունենում շփում, ծանոթություն: Եվ նույնը կարող եմ ասել նաև իմ հանդիպումների մասին: Իհարկե, շատ լայն շրջանակ ստացվեց ծանոթությունների, և սա կարող ենք արձանագրել որպես այդ այցի արդյունք: Ընդհանուր առմամբ, որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, հրավերներ եղան Հայաստան գալու: Այնպես որ, այս այցը կարելի է համարել ծանոթությունների հաստատման, անձնական կապերի հաստատման այց: Սրանով կարող ենք այցի նպատակը իրագործված համարել»,– նշել է Փաշինյանը։ Հարցին, թե նախատեսվում է արդյոք վարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ, Փաշինյանն ասաց, որ այս պահին այդպիսի որևէ կոնկրետ խոսակցություն չկա։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր