00:00:00

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի նախագահ եւ պալատների նախագահներ է ընտրել

02:35, 13 հուլիս 2018

Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) այսօր՝ հուլիսի 12-ին Վճռաբեկ դատարանի նախագահ եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ է ընտրել: Քվեարկությամբ 7 ձայնով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվել Երվանդ Խունդկարյանը: Վերջինը նաեւ 10 ձայնով ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ: Վճռաբեկ դատարանի քրեական պալատն էլ կղեկավարի Լիլիթ Թադեւոսյանը. նա պալատի նախագահ է ընտրվել 8 ձայնով: Բացի այդ՝ ԲԴԽ այսօրվա նիստում մարզային դատարանների նախագահներ են ընտրվել: Քվեարկությունների արդյունքում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Հովհաննես Ավագյանը, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ Վարդան Հարությունյանը: Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղի համար անցկացված ընտրության արդյունքում էլ դատավոր է ընտրվել Արամ Մկրտչյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր