00:00:00

Կարապետյանը ինֆորմացիա ունի․ հանձնարարեց ուշադիր լինել

21:48, 06 մարտ 2018

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը ներկայացրեց կառավարության որոշման մի նախագիծ, որի համաձայն դեղատոմսով ձեռք բերվող դեղերի կարգը փոփոխվում է: Նշենք, որ այս ամսվա 1-ից մի շարք դեղեր դեղատները վաճառում էին բացառապես դեղատոմսով, որն իրարանցում էր առաջացրել քաղաքացիների շրջանում: «Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը՝ առաջարկում ենք աստիճանական անցման ժամանակացույց: Ժամանակացույցի հիմքում դրել ենք դեղերի ռիսկայնության աստիճանը: Առավել ռիսկային հոգեմեդ դեղերը եւ հակաբիոտիկ դեղերը դրվել են մարտի 1-ից: Հաջորդ փուլով հուլիսի 1-ից պարտադիր պահանջը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա: Հոկտեմբերի 1-ից դեղերի ողջ ցանկի վրա կտարածվի այս պահանջը»,- կառավարության որոշումը պարզաբանեց առողջապահության փոխնախարարը: Վարչապետ Կարեն Կարապետյանը մինչ հաջորդ հարցին անդրադառնալը, արձագանքեց դեղատոմսով դեղեր գնելու գործընթացում առկա խառնաշփոթին: «Պարոն Մարգարյան, խնդրում եմ ուշադիր լինեք: Ինֆորմացիա կա, որ արդեն դեղատոմսերը դեղատների դեմը գրում տալիս են եւ դրա համար լրացուցիչ վճար կա: Շատ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա»,- նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր