00:00:00

Ու՞մ էր ձեռնտու միջադեպին քաղաքական երանգ հաղորդելը

03:50, 04 հուլիս 2018

Այսօր Քննչական կոմիտեն տարածել էր տեղեկատվություն համաձայն, որի  այս գիշեր տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության ղեկավար Էդուարդ Բաբայանը: Ավելի ուշ Ոստիկանությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ ենթադրյալ տուժողը հայտնում էր, թե իրեն ծեծի է ենթարկել ոչ միայն Բաբայանը, այլ նաեւ Գագիկ Ծառուկյանը, իսկ վիճաբանությանը ներկա է եղել նաեւ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Իրապես քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը իր բնույթով ուշագրավ էր: Ժամեր շարունակ հասարակական ու քաղաքական միտքը քննարկում էր տեղի ունեցածը: Որոշ լրատվամիջոցներ եւ վերլուծաբաններ արագորեն քաղաքացու հայտարարությանը քաղաքական երանգ հաղորդեցին: Ծայրահեղական գնահատականների պակաս չկար: Սակայն ավելի ուշ եւ ծեծի «ենթարկվածը» եւ նրա կինը պնդեցին բոլորովին հակառակը: Նրանք պնդեցին, որ խոսակցություն է պարզապես տեղի ունեցել, եւ որ Գագիկ Ծառուկյանը եւ մյուս անձինք, որոնց անունները շրջանառվում են որեւէ կապ չունեն: Սակայն միջադեպը  սեփական տեսանկյունից ներկայացնելը այս փուլում ձեռնտու է ոմանց, ովքեր պարզապես նպատակ ունեն մութ սենյակում կատու փնտրել: Գագիկ Ծառուկյանը իր գործունեությամբ բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում, այդ թվում եւ սպորտի բնագավառում: Տեղի ունեցածին քաղաքական աստառ տալը առավել քան տարօրինակ է, հատկապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ հենց Ծառուկյանի եւ նրա թիմակիցների անմիջական մասնակցությամբ եւ օգնությամբ Հայաստանում տեղի ունեցավ այդքան սպասված իշխանափոխությունը: Գագիկ Ծառուկյանի գործունեությունը բնականաբար դու չի գալիս որոշ շրջանակների, ովքեր պատեհ ու անպատեհ առիթով փորձում են շահարկել նրա անունը: Միայն, թե ժողովրդին խաբել այլեւս հնարավոր չէ: Հասարակությունը խոսքի եւ գործի տարբերությունը վաղուց գիտի: Եվ վերջում ու՞մ էր ձեռնտու անձնական խոսակցությանը քաղաքական երանգ հաղորդելը, դժվար չէ ենթադրել: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր