00:00:00

ԵԱՏՄ-ում ապրանքների տեղափոխման ծախսերը կկրճատվեն

02:08, 04 հուլիս 2018

Մոտ ապագայում սննդամթերքը և ոչ պարենային ապրանքները հնարավոր կլինի  տեղափոխել մեկ մեքենայում նաև Ռուսաստանի Դաշնության տարածքում, պայմանով, որ կբացառվի ապրանքի շփումը, աղտոտումը կամ սննդամթերքի օրգանիզմային հատկությունների  փոփոխությունը: Համապատասխան պահանջները ներառվել են Եվրասիական տնտեսական միության «Սննդի անվտանգության մասին» տեխնիակական կանոնակարգում: Սակայն Ռուսաստանում միաժամանակ գործում են սանիտարական պահանջներ, որոնց համաձայն,  առանձին փոխադրումը պարտադիր է: Դրա պատճառով ձեռնարկատերերը ստիպված են կրել լրացուցիչ ծախսեր: Հարցը քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների գործելակերպի դեպարտամենտում՝ բիզնես հանրության դիմումների հիման վրա: Քննարկմանը մասնակցած Ռոսպոտրեբնադզորի ներկայացուցիչները համաձայնել են, որ ԵԱՏՄ  տեխնիկական կանոնակարգն ունի առաջնահերթություն ազգային-սանիտարական կանոնների նկատմամբ: Վերանայված կանոնները, որոնց պահանջները ներդաշնակեցվում են ԵԱՏՄ տեխնիակական կանոնակարագրերին,  գտնվում են համաձայնեցման վերջնական փուլում: Ենթադրվում է, որ դրանք կընդունվեն մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 1-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր