00:00:00

«Գազպրոմ Արմենիա»-ն՝ հեղուկացված գազի օգտագործման ժամանակ անվտանգության կանոնները պահպանելու մասին

22:14, 03 հուլիս 2018

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ անհրաժեշտ է հեղուկացված գազի օգտագործման ժամանակ պահպանել անվտանգության պահանջները: Այս մասին տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ընկերությունը հորդորում է պահպանել անվտանգության մի քանի կանոններ. - չտեղադրել բազմաբնակարան շենքերում հեղուկացված գազի բալոնները  տեխնիկական պայմանների բացակայության դեպքում, - չտեղափոխել հեղուկացված գազի բալոններն  անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով, - չօգտագործել երկարատև շահագործման ընթացքում կուտակված նստվածքներով հեղուկացված գազի բալոններ, - չլիցքավորել չփորձարկված, ժամկետանց, մեխանիկական վնասվածքներով հեղուկացված  գազի բալոններ: Ընկերությունը նաեւ տեղեկացնում է, որ Հայաստանում հեղուկացված գազի ներկրման, իրացման, շարժական կետերի տեղադրման, գազաբալոնների լցավորման ու դրանց շահագործման գործառույթները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի իրականացնում: Դրանք իրականացնում են տարբեր կազմակերպություններ եւ անհատ ձեռներեցներ՝ համապատասխան լիզենզիաների առկայության պայմաններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր