00:00:00

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին

21:58, 03 հուլիս 2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն  Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին։ Ողջունելով դիվանագետին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն բազմադարյա պատմություն և վերջին հարյուրամյակի ընթացքում դրանք աչքի են ընկնում կայունությամբ և առանձնակի ջերմությամբ։ «Բարեկամ իրանական ժողովրդի հետ մեր հարաբերությունները թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով մեզ համար կարևոր և առանցքային նշանակություն ունեն»,- ասել է նախարարը։ Անդրադառնալով ՀՀ մարզերի և ԻԻՀ նահանգների միջև հաստատված երկարամյա սերտ համագործակցությանը՝ նախարար Պապիկյանը, այդուհանդերձ նկատել է, որ այդ հարաբերություններում առկա է դեռևս չօգտագործված մեծ ներուժ, որի կենսագործումը բխում է երկու երկրների շահերից: Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար և շնորհավորելով նրան պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, անհրաժեշտ է համարել ՀՀ մարզերի և ԻԻՀ նահանգների միջև համագործակցության զարգացման և դրանց նոր զարկ հաղորդելուն ուղղված լրացուցիչ ջանքերի գործադրումը։ Խոսելով երկու երկրների միջև գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, զբոսաշրջությանբնագավառներում արդեն իսկ ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակի մասին՝ դեսպանը միաժամանակ կարծիք է հայտնել, որ այդ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը հնարավոր է էլ ավելի հարստացնել Հայաստանի միջոցով դեպի ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ դուրս գալու ԻԻՀ հնարավորությունների ամբողջական ծավալով իրացման պարագայում։ Ընդգծելով հայ-իրանական հարաբերությունների գործնական զարգացման հեռանկարային կարևորությունը՝ նախարար Պապիկյանը վստահեցրել է, որ  ՀՀ նոր կառավարությունըվճռական ու պատրաստակամ է գործադրել հնարավոր բոլոր ջանքերը ԻԻՀ-ի հետ բարիդրացիական գործընկերային սերտ հարաբերությունները զարգացնելու, դրանց նոր եզրեր հաղորդելու և չօգտագործված ներուժը կյանքի կոչելու նպատակով։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր