00:00:00

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

21:32, 03 հուլիս 2018

Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Իրանի դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին շնորհավորել է պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ անվտանգության ու պաշտպանության ոլորտում հայ-իրանական հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն զարգացման բնականոն ուղին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր