00:00:00

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին

21:07, 03 հուլիս 2018

Բելառուսի Հանրապետության անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդներին կապում են համագործակցությունն ու բարեկամությունը, որոնք հանդիսանում են հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների հիմքը: Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այս սկզբունքների վրա հիմնված փոխգործակցությունը հնարավորություն կտա համագործակցության զարգացման ավելի բարձր մակարդակ ապահովել, ինչն, անկասկած, համապատասխանում է երկու ժողովուրդների եւ երկրների հիմնարար շահերին: Նախագահ Սարգսյանը Բելառուսի նախագահին մաղթել է առողջություն եւ հաջողություններ, իսկ բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր