00:00:00

ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններում առկա է լրացուցիչ ներուժ. Արմեն Գրիգորյանը՝ ՌԴ դեսպանին

20:27, 03 հուլիս 2018

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 3-ին, Անվտանգության խորհրդի գրասենյակում հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինին: Այս մասին Արմեն Գրիգորյանը գրել է Facebook-ի իր էջում. «Հանդիպման ընթացքում, երկուստեք վերահաստատեցինք հայ-ռուսական հարաբերություններում վստահության բարձր մակարդակի առկայությունն ու այն ոչ միայն պահպանելու, այլեւ շարունակաբար խորացնելու հանձնառությունը: Համակարծիք էինք, որ մեր երկու երկրների հարաբերություններում առկա է լրացուցիչ ներուժ, եւ մեր առաքելությունն է տնտեսական, ռազմաքաղաքական, հումանիտար եւ մշակութային համագործակցության ընդլայնման միջոցով այդ ներուժը հետեւողականորեն լրացնելը, որն էլ իր հերթին կնպաստի տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ամրապնդմանը: Դեսպան Կոպիրկինը գոհունակությամբ մատնանշեց, որ Ռուսաստանը կարեւորում է Հայաստանի նոր իշխանությունների կողմից հայ-ռուսական ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունների շարունակականության ապահովումը: Հանդիպումն անցավ ջերմ եւ կառուցողական մթնոլորտում»,-գրել է Արմեն Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր