00:00:00

Հողամասեր, բեռնատարներ ու փողեր. նորանշանակ մարզպետների ունեցվածքը

16:26, 03 հուլիս 2018

Սերժ Սարգսյանի իշխանության ներկայացուցիչները հայտնի են եղել իրենց պատկառելի ունեցվածքով: Հսկայական միջոցներ են ունեցել նաեւ նախկին մարզպետները: Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի եւ եկամուտների մասին տվյալներ: Նորանշանակ մարզպետները եւս ներկայացրել են իրենց հայտարարագրերը: Irakanum.am-ը ներկայացնում է ՀՀ մարզպետների ունեցվածքը պաշտոնը ստանձնելու պահից: Շիրակի մարզպետ  Կարեն Սարուխանյանը հունիսի 24–ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նորանշանակ մարզպետը հայտարարագրել է յոթ անուն անշարժ գույք, որից մեկը առանձնատուն է, իսկ վեցը՝ հողամաս: Նրան է պատկանում նաեւ «VAUXHALL ASTRA 1.8» մակնիշի ավտոմեքենան: Պաշտոնը ստանձնելու պահին  Սարուխանյանն ունեցել է 1 միլիոն 500 հազար դրամ դրամական միջոցներ և 341 հազար դրամ եկամուտ, որը նրա՝ հունվար–հունիս ամիսներին ստացած աշխատավարձն է: Կարեն Սարուխանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բազմաբնակարան շենքում բնակարան եւ  հողամաս: Նրան  է պատկանում նաև «BMW X5 3.0 I» մակնիշի ավտոմեքենան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ մարզպետն ունեցել է փոխառություններ և բաժնեմաս՝ համապատասխանաբար 300 հազար ու 60 հազար դրամ արժողությամբ: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու  դրությամբ եղել են 350 հազար դրամի չափով, իսկ եկամուտները՝ 588 հազար դրամի չափով: Վերջինը ստացվել է աշխատավարձից: Ռոմանոս Պետրոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, հայտարարագրել է հինգ անուն անշարժ գույք, որից չորսը՝ հողամաս եւ մեկ բնակելի տուն: Նորանշանակ մարզպետը երկու բեռնատար ավտոմեքենա ունի: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ մարզպետի դրամական միջոցները կազմել են 150.000.00 դրամ, որը ստացվել է աշխատավարձից: Վահե Ղալումյանը  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունի մեկ անշարժ գույք, անհատական բնակելի տուն հողամասի վրա կառուցված: Մարզպետը հայտարարագրել է մարդատար մեկ ավտոմեքենա՝ VAZ 2115: Պաշտոնը ստանձնելու դրությամբ նրա եկամուտները կազմել են 7.250.000.00 ՀՀ դրամ  73.000 ԱՄՆ դոլար: Հրանտ Մարգարյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ է: Շարունակելի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր