00:00:00

Ինչու էին իրավապահներն այցելում փաբեր ու ժամանցի այլ վայրեր (տեսանյութ)

15:49, 03 հուլիս 2018

Օրերս ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում գիշերային ժամերին գործող զվարճանքի վայրերում, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: «Միջոցառումների նպատակը ոչ թե այդ հաստատություններում զվարճացողներին անհանգստություն պատճառելն է, այլ ժամանցի վայրերի աշխատանքի օրինականությունը պարզելն ու պատասխանատուներին հորդորելը, որ գործունեությունը իրականացնեն՝ չխախտելով համակեցության կանոնները։ Միջոցառումների ընթացքում, եթե հաճախորդների ժամանցը խանգարվել է, ապա ոստիկանությունը հայցում է նրանց ներողամտությունը, իսկ զվարճանքի վայրերի պատասխանատուներին էլ հորդորում ենք գործունեությունը տեղափոխել օրինական դաշտ», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում: Նշենք, որ ոստիկանների այցերը փաբեր ու ժամանցի այլ վայրեր ակտիվ քննարկումների տեղիք էր տվել սոցիալական ցանցերում: https://www.youtube.com/watch?time_continue=36&v=1mUrihOdc1k

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր