00:00:00

Սամվել Ալեքսանյանը մերժել է Աղվան Հովսեփյանին

15:27, 03 հուլիս 2018

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ-ի տեղեկություններով, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ցանկանում է նոր կուսակցություն հիմնել եւ այդ նպատակով որոշակի բանակցություններ է սկսել մի քանի գործարարների հետ: Ինչպես հայտնում են ՀԺ-ի աղբյուրները, Աղվան Հովսեփյանը մտադիր է իր կուսակցությունը ստեղծել Նիգ-Ապարան հայրենակցական միության բազայի վրա: Ֆինանսական մասով էլ հույսը դրել է այլեւս նախկին հանրապետական, ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի վրա, որը նույն միության կենտրոնական դեմքերից է ու նախկինում միշտ հովանավորել է սույն միության միջոցառումները: Մեզ հայտնի դարձավ, սակայն, որ Ալեքսանյանը կտրականապես հրաժարվել է որեւէ ձեւով առնչություն ունենալ նոր ձեւավորվելիք ուժի հետ ու հստակ հայտարարել է՝ իմ հետ գործ չունեք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր