00:00:00

Գյումրիին նվիրված հեռուստամարաթոնին 562 հազար ԱՄՆ դոլար է հավաքվել․ (տեսանյութ)

03:57, 03 հուլիս 2018

Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Հայաստան հիմնադրամի»-ի 4-րդ ամենամյա դրամահավաքը Գյումրիի համար։ Սա նշանակում է, որ ևս մի քանի գյումրեցի ընտանիք ընդմիշտ կլքի ժամանակավոր կացարնն ու կտեղափոխվի նոր ու հարմարավետ տուն։ Մեկ բնակարանի արժեքը մոտ 25 000 դոլար է։ Հեռուստամարաթոնին մասնակցել են ինչպես հիմնադրամի բարերարները, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում ապրող քաղաքացիներ։ Համահայկական հիմնադրամի աջակցությամբ 3 տարիների ընթացքում 38 ընտանիք է արդեն հրաժեշտ տվել տնակային կյանքին։ Իրենց հերթին սպասում են ավելի քան 2000-ը: Նշենք, որ նախաձեռնությունը  ARTN հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օխլաղչյանինն է , որը իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ: Ավելի մանրամասը ARTN. TV -ի մեր գործընկերների պատրաստած տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=xHUetu3vAHY

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր