00:00:00

Համագործակցությունը կշարունակվի նոր ձեւաչափով

03:37, 03 հուլիս 2018

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և նախարարի տեղակալ Արման Ուդումյանը հուլիսի 2-ին ընդունեցին ԱՄՆ ՄԶԳ կայուն զարգացման ծրագրի ներկայացուցիչներին: Շնորհավորելով պաշտոնյաներին պատասխանատու նշանակման առիթով՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար, ԱՄՆ ՄԶԳ կայուն զարգացման ծրագրի ղեկավար Լայլա Էնդրյուս Բաշանին մաղթեց արդյունավետ աշխատանք և բարեփոխումների սահուն ընթացք: Հանդիպման ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները քննարկեցին ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման և երեխաների պաշտպանության ոլորտում նախարարության հետ համատեղ իրականացված աշխատանքներն ու ծրագրերը: Նախարարը հավաստիացրեց, որ ԱՄՆ ՄԶԳ կայուն զարգացման ծրագրի շրջանակում մինչ օրս իրականացված աշխատանքները կունենան իրենց տրամաբանական շարունակությունը: Ավելին, մեկամսյա ժամկետում նախարարության համապատասխան մասնագետների օգնությամբ վեր կհանվեն համագործակցության առաջնահերթությունները: Հանդիպման ավարտին  կողմերը մեկ անգամ ևս ընդգծեցին նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցության արդյունավետությունը և այն շարունակելու պատրաստակամությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր