00:00:00

Թիվ 19 պոլիկլինիկայում կրքերը թեժացան. Տնօրենն ու «Ելք»-ի ներկայացուցիչները փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին

02:34, 03 հուլիս 2018

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը եւ ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր՝ հուլիսի 2-ին, այցելել է թիվ 19 պոլիկլինիկա, որտեղ արդեն 6-րդ օրն է, ինչ շարունակվում է գործադուլը։ Աշխատակիցները հնչեցնում են մեկ պահանջ՝ գործող տնօրեն Սամվել Սարգսյանի հրաժարականը։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում թիվ 19 պոլիկլինիկայի դիմաց հավաքված աշխատակիցները նշեցին, որ պոլիկլինիկայում կան չարաշահումներ եւ անօրինականություններ։ Նրանք պահանջում են տնօրենի հրաժարականը։ Աշխատակիցների խոսքով գործադուլին մասնակցում են համարյա թե բոլորը, բացի կանանց կոնսուլտացիայի աշխատակիցներից, որոնք տվյալ պահին հիվանդներ են ընդունում։  Իսկ մնացյալ աշխատողները, թեկուզ եւ չեն կանգնում իրենց հետ պոլիկլինիկայի դիմաց, այնուամենայնիվ իրենց հետ են։ Վերջիններս իրենց դիրքորոշումը բացատրում են նրանով, որ պոլիկլինիկայում տիրում է վախի մթնոլորտ եւ հենց դրա համար է, որ նրանք առճակատ դուրս չեն գալիս տնօրենի դեմ։ Նրանք նաեւ նշեցին, որ այսօր գործադուլի վերջին օրն է։ Աշխատակիցները պատմեցին, որ իրենք արդեն իսկ դիմել են փոխնախարարին, ով լսել է իրենց եւ անձամբ ասել, որ խախտումների դեպքում աշխատակիցները տեղյակ պահեն իրեն։ «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը եւ ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեցին, որ արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, որը ներկա պահին ընթացքի մեջ է։ Այնուհետեւ Սամվել Սարգսյանի աշխատասենյակում Թեհմինա Վարդանյանի եւ Դավիթ Խաժակյանի հետ թեժ քննարկումներ ընթացան  եւ մեղադրանքներ հնչեցին։ Սամվել Սարգսյանը իր խոսքը սկսեց նրանով, որ Թեհմինա Վարդանյանը թյուր տեղեկություններ էր տարածում իր Facebook-ի իր էջում, նշելով, որ ընթանում է գործադուլ այն պահին, երբ որ բոլոր աշխատակիցները իրենց աշխատանքի մեջ են։ Նա նշեց նաեւ, որ ինքն անձամբ երբեք հավելյալ գումար չի պահանջել իր աշխատակիցներից։ Թեհմինա Վարդանյանը տնօրենի աշխատասենյակից դուրս գալուց առաջ սպառնալից խոսքեր ուղղեց նրան, ասելով, որ շուտով բոլորին պարզ կլինի ամեն ինչ։ Լրագրողների հետ զրույցում Սամվել Սարգսյանը նշեց, որ իր աշխատակիցների 90-95%-ը ներկա պահին աշխատանքի մեջ է եւ ոչ մի առնչություն չունի բողոքի ցույցի մասնակիցների հետ։ Այնուհետեւ պոլիկլինիկայի տնօրենը «Ելք» խմբակցության քարտուղարի եւ ղեկավարի հետ միասին սկսեցին շրջել պոլիկլինիկայով եւ հարցեր ուղղել աշկատակիցներին՝ կապված կոռուպցիայի եւ վերաբերմունքի հետ։ Վերջիններս նշեցին, որ գոհ են իրենց տնօրենի թե′ վերաբերմունքից, եւ թե պոլիկլինիկայում վարած քաղաքականությունից՝ հերքելով կոռուպցիայի մասին տեղեկությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր