00:00:00

ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետը անակնկալ այց է կատարել կենտրոնական հավաքակայան

01:41, 03 հուլիս 2018

ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ այսօր անակնկալ ձեւով այցելել է կենտրոնական հավաքակայան: «Այսօր մեկնարկեց ամառային զորակոչը։ Օրվա երկրորդ կեսին խորհրդականներիս հետ անակնկալ ձևով այցելեցինք կենտրոնական հավաքակայան և գեներալների ուղեկցությամբ ծանոթացանք զորակոչի ընթացքին, մասնակցեցինք վիճակահանությանը, որտեղ նորակոչիկները պատահականության սկզբունքով ընտրում էին իրենց ծառայության վայրերը։ Վստահեցնում եմ, որ խորությամբ ուշադրության կենտրոնում ենք պահելու ողջ գործընթացը՝ ապահովելով թափանցիկություն և հավասար հնարավորություններ բոլոր զինակոչիկների համար: Խոսել եմ և նորակոչիկների, և նրանց ծնողների հետ, որոնք նշեցին, որ հպարտ են, որ իրենց որդիներին ուղարկում են հայոց սահմանները պաշտպանելու։ Սիրում եմ մեր զինվորներին, սիրում եմ բոլորիդ», - գրել է Սանասարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր