00:00:00

Եթե միջազգային գործընկերները չֆինանսավորեն ընտրություններին նոր տեխնոլոգիաների ներդրումը, ապա Կառավարությանը պետք չէ մեղադրել. Արմեն Մարտիրոսյան

00:53, 03 հուլիս 2018

Այսօր ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քննարկմանը հրավիրված «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, Tert.am–ի հետ զրույցում ամփոփելով հանդիպումը, նախ նշեց, որ մի փոքր շփոթմունք էր տեղի ունեցել, քանի որ Դանիել Իոաննիսյանը հրավիրել էր Արմեն Մարտիրոսյանին՝ որպես ՀՀ քաղաքացի, բայց հետագայում «Ժառանգության» հետ էլ քննարկում նախատեսված է: Նա նշեց, որ միայն մեկ հարցի վերաբերյալ որոշում կայացվեց, որը չցանկացավ բարձրաձայնել: «Աշխատանքային քննարկում էր, իմ գնահատականը դեռ վաղ է հայտնել. երբ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները կավարտվեն, և փաստաթուղթ կընդունվի, այդ ժամանակ գնահատականներ կտրվեն»,- ասաց նա և նշեց, որ խնդիրն այն է, թե ինչպիսի փաստաթուղթ կունենանք խորհրդարանում, բայց նկատեց, որ հանձնաժողովում փորձառու անձինք կան, և փորձում են լուծումներ գտնել: Ամեն դեպքում, Արմեն Մարտիրոսյանը ողջունեց հանձնաժողովի կողմից հարյուր տոկոսանոց համամասնական ցուցակին անցնելու, ընտրական շեմը նվազեցնելու որոշումները: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենք առաջարկներ ներկայացրել են և դրանք պաշտպանելու են մինչև վերջ, այդ թվում՝ նորագույն տեխնոլոգիաներով քվեարկություն կազմակերպելը։ «Կասկածանք կա ժամկետների առումով, թե մենք կհասցնենք դա կազմակերպել, թե ոչ: Բացի դրանից, ֆինանսավորման հետ կապված խնդիր ևս կա, քանի որ առաջարկը վերաբերում է տեխնիկական սարքերի նորագույն տեխնոլոգիաներին, և դա ժամանակ և ֆինանսական ներդրումներ է պահանջում: Ֆինանսական առումով, եթե միջազգային գործընկերների կողմից չֆինանսավորվի ընտրություններին նոր տեխնոլոգիաների ներդրումը, ապա Կառավարությանը մեղադրել պետք չէ։

tert.am

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր