00:00:00

Քննարկվել են հողմային էներգետիկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները

00:19, 03 հուլիս 2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հուլիսի 2-ին ընդունել է «Access» ընկերության գործադիր տնօրեն Վահիդ Ֆոթուհիին: Քննարկվել են հողմային էներգետիկայի  զարգացման  հնարավորություններն ու  հեռանկարները: Արթուր  Գրիգորյանը,  խոսելով վերականգնվող  էներգետիկայի  բնագավառի առաջնահերթություններից, կարևորել է հողմային կայանների  կառուցումը և նշել, որ պատրաստակամ է քննարկել  ներդրումային այն առաջարկներն ու նախագծերը, որոնք  նոր թափ  կհաղորդեն ծրագրի իրականացմանը: Կողմերն անդրադարձել են «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերության կողմից Գեղարքունիքի մարզում 130 ՄՎտ գումարային հզորության հողմային էլեկտրակայանի կառուցման ծրագրին։ Վահիդ Ֆոթուհին իր գոհունակությունն է հայտնել քամու ռեսուրսի չափումների արդյունքից և նշել, որ Հայաստանում հողմային կայաններ կառուցելու նպատակով «Access» ընկերությունը  պատրաստակամ է 200 միլիոն դոլարի ներդրում կատարել՝  ծրագիրը տարածելով  մյուս մարզերում ևս: Նախարար Գրիգորյանը նշել է, որ փոխշահավետ գործակցության համար դրվել է ամուր հիմք և ստեղծվել  են բարենպաստ պայմաններ Հայաստանում «Access» ընկերության առաջիկա ներդրումները արդյունավետ կերպով իրականացնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր