00:00:00

ԲԴԽ-ն ընտրել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահ

23:11, 02 հուլիս 2018

Հուլիսի 2-ին Բարձրագույն դատական խորհուրդն ամբողջ կազմով հանդիպեց ՀՀ  վերաքննիչ վարչական դատարանի դատավորներին՝ քննարկելու վարչական արդարադատության զարգացմանն առնչվող հարցեր: Իր գործունեության տասը տարիների ընթացքում վարչական արդարադատությունը շոշափելի առաջընթաց գրանցելով հանդերձ ունի բազում չլուծված խնդիրներ, որոնց անդրադարձավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։ Համոզմունք հայտնվեց, որ վերաքննիչ դատարանները պետք է դառնան քաղաքականություն թելադրող դատարաններ, քանի որ հենց այս դատարաններ են այն միջին օղակը, որն ապահովում է արդարադատության իրացումը դատական եռաստիճան համակարգում: ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանն իր հերթին առաջարկեց դատավորներին առավել ակտիվ և նախաձեռնող լինել օրենքների նախագծերի քննարկումներում՝ տրամադրելով իրենց դիրքորոշումները: Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի կողմից հաստատող տեսակետ հնչեց, որ դատավորների և դատարանների անկախությունը վարչական արդարադատություն իրականացնող մարմնի համար չափազանց կարևոր հարց է, և իրենք ողջունում են Բարձրագույն դատական խորհրդի հետևողականությունը՝ բացառելու ցանկացած սուբյեկտիվ միջամտություն: Առանձնակի կարևորվեց նաև կոռուպցիոն երևույթների դրսևորումների վերացումը արդարադատության ոլորտում: Դատավորների կողմից բարձրացված հարցերն առավելապես վերաբերում էին դատարանների նյութատեխնիկական ապահովմանն ու դատական ծառայությունն առավել գրավիչ դարձնելուն: Քննարկում-խորհրդակցությունից հետո, սահմանված ժամանակացույցի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպեց նաև Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի ընտրություն: Գաղտնի քվեարկության արդյունքներով՝ ձայները բաշխվեցին հետևյալ կերպ. Հովսեփ Բեդևյան 5 Արա Բաբայան 3 Աշոտ Սարգսյան 1 Արման Թովմասյան 1 Լրացուցիչ քվեարկություն կազմակերպվեց երկու` առավել ձայներ ստացած թեկնածուների միջև։  Արձանագրվեց հետևյալ արդյունքը.   Հովսեփ Բեդևյան 9 Արա Բաբայան 1 ՀՀ  վերաքննիչ վարչական դատարանի նախագահ ընտրվեց Հովսեփ Բեդևյանը։   Դատական դեպարտամենտի մամուլի ծառայություն        

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր