00:00:00

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը հրաժարական է տալիս

21:00, 02 հուլիս 2018

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Այդ մասին Խալիկյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Հարգելի’ ընկերներ և գործընկերներ, հայտնում եմ, որ աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել: Համատեղ նվիրական և կառուցողական աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակազմին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, կառավարության գործընկերներին և բոլոր այն մարդկանց, ում հետ այս յոթ տարիների ընթացքում աշխատել եմ: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև ԶԼՄ ներկայացուցիչներին: Հաջողություն եմ մաղթում բոլորին և մինչ նոր հանդիպում», – գրել է Խալիկյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր