00:00:00

Նախարար Վահրադյանը հյուրընկալել է Իրանի դեսպանին

20:54, 02 հուլիս 2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Կողմերը քննարկել են սպորտի և երիտասարդության ոլորտներում երկու երկրների փոխգործակցությանն առնչվող բազմաթիվ, այդ թվում՝ ազգային մարզաձևերի ֆեդերացիաների համագործակցության, զանգվածային մարզական միջոցառումներ կազմակերպելու և երկու երկրները ներկայացնող մարզիկների մասնակցությամբ համատեղ ուսումնամարզական հավաքներ անցկացնելու վերաբերյալ: Նախարարը և դեսպանը համակարծիք են եղել, որ մարզական դիվանագիտությունը կարող է մեծապես նպաստել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցության սերտացմանը նաև տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: «Հայկական կողմը պատրաստ է աջակցել սպորտի ոլորտի հայ և իրանցի մասնագետների փորձի փոխանակման գործընթացը կազմակերպելուն, ինչպես նաև մարզչական և մրցավարական սեմինարների անցկացմանը»,- դեսպանի առաջարկությանը պատասխանել է նախարար Վահրադյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր