00:00:00

Նիկոլ Փաշինյանի կոչով 300 հոգի վերադարձել է արտասահմանից, որ մեկնի ծառայության. Արտակ Դավթյան

20:16, 02 հուլիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով արտասահմանից վերադարձած 300 հոգի ունենք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց  Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։ «Նիկոլ Փաշինյանի կոչով արտասահմանից վերադարձած 300 հոգի ունենք, նրանցից 156 հոգին նախկինում զինվորական ծառայությունից խուսափած մարդիկ են, որոնք ներկայացել են եւ պատրաստ են անցնել ծառայության»,–նշեց նա։ ԳՇ պետն ասաց, որ նրանց զորակոչումն իրականացվում է այն նույն հավասար սկզբունքներով, ինչ մյուս զորակոչիկներինը։ «Որեւէ խնդիր այս պահին չկա»,–եզրափակեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր