00:00:00

Սերժ Սարգսյանի եղբայրը և նրա զավակները՝ գործով կասկածյալներ

18:09, 02 հուլիս 2018

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ  Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լյովա Սարգսյանը, նրա որդին՝ Նարեկ Սարգսյանը և դուստրը՝ Անի Սարգսյանը դեռևս հունիսի 29-ին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական ծառայության կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում կասկածյալներ են։ Լյովա և Անի Սարգսյանները կասկածվում են Քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացում և 314.3 հոդվածի 2-րդ մասով՝ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելը, իսկ Նարեկ Սարգսյանը՝ միայն ապօրինի հարստացում։ ՀՔԾ-ից հայտնում են,որ խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր