00:00:00

Սյունիքի մարզպետի և Գորիսի քաղաքապետի հարաբերությունները լարվա՞ծ են

18:04, 02 հուլիս 2018

Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանի եւ Գորիսի երիտասարդ քաղաքապետի հարաբերությունները բավականին լարված են։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Գորիսի երիտասարդ քաղաքապետը, ով վայելում էր նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հովանավորչությունը, վերջինիս պաշտոնանկությունից հետո կանգնել է այլընտրանքի առաջ։ Չի բացառվում, որ քաղաքապետին եւս մերժեն, ինչն էլ հրաժարականի պատճառ դառնա։ Սյունիքի մարզպետի օգնական Նանե Արզումանյանը , սակայն մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ մարզպետի եւ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հարաբերությունները լարված չեն։ «Տեղեկությունը չի համապասխանում իրականությանը։ Այս պահին էլ մարզպետը գտնվում է Գորիսում, որտեղ քաղաքապետի հետ աշխատանքային հարցեր են քննարկում»,- ասաց Արզումանյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր