00:00:00

Դադարել են Արցախի ԱԺ երկու պատգամավոների լիազորությունները

17:09, 02 հուլիս 2018

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի  138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը, հուլիսի 2-ին ստորագրել է արձանագրություն՝ թիվ 10 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանի և թիվ 11 ընտրատարածքից ընտրված պատգամավոր  Արմո Ծատրյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին: Արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: Ավելի վաղ՝ հունիսի 22-ին, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես էր եկել պատգամավորներ Լեռնիկ Հովհաննիսյանի և Արմո Ծատրյանի հրաժարականների մասին հայտարարությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր