00:00:00

Շիրակի պետհամալսարանի պաշտոնյաները գործի են գնում ՀՀԿ գրասենյակ (լուսանկարներ)

15:24, 02 հուլիս 2018

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը չի համակերպվում այն փաստի հետ, որ իր դիմումի համաձայն ազատվել է Շիրակի Մայր բուհի ղեկավարի պաշտոնից...Չեն համակերպվում այդ փաստի հետ նաև նրա ֆան-ակումբի ներկայցուցիչները,որոնք կրթական գործի Կոլումբոս Մինասյանի շնորհիվ ստացան բարձր պաշտոններ և աստղաբաշխական աշխատավարձեր: Ֆան-ակումբի ներկայացուցիչները հիմա էլ Մինասյանի մոտ գործի են գնում ՀՀԿ Շիրակի մարզային գրասենյակում... ՇՊՀ-ում տեղի ունեցած անօրինականություների փաստի առթիվ հարուցված քրեական գործից հետո այդ անձանց այցերը ՀՀԿ գրասենյակ ավելի հաճախակի են դարձել... Հունիսի 15-ից հետո հաճախակիացել են ՇՊՀ գլխավոր հաշվապահի այցերը ՀՀԿ գրասենյակ Սահակ Մինասյանի մոտ (տե´ս լուսանկարը)...Հավելեմ,որ Մինասյանի աջ ձեռք համարվող սույն անձը Մինասյանին այցելում է աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին... Հետաքրքիր է,բուհի ռեկտորի պաշտոնակատարը տեղյակ է,թե որտեղ է թրև գալիս բուհի գլխավոր հաշվապահը աշխատանքային ժամերին...Հիշեցնեմ,որ պարոն Քալաջյանը Սահակ Մինասյանի ամենամտերիմ մարդկանցից է...Հենց սույն ֆինանսիստն է իր խմբով 2016 թ-ի հուլիսի վերջերին աուդիտ անցկացրել ՇՊՀ-ում,որից հետո նշանակվել է ՇՊՀ գլխավոր հաշվապահի պաշտոնին ամսական 350 հազար դրամ աշխատավարձով...Ըստ հավաստի տեղեկությունների`2017 թ-ին տեղի ունեցած երկու աուդիտները ևս անցկացվել են այն նույն կազմակերպության կողմից, որտեղ նախկինում աշխատել է աուդիտոր Քալաջյանը...Գլխավոր հաշվապահը միակը չէ,ով այցելում է ՀՀԿ գրասենյակ Սահակ Մինասյանի մոտ աշխատանքային ժամերին...Սահակ Մինասյանին հաճախակի այցելում են նաև բուհի գրադարանի և որակի կենտրոնի տնօրենները...Հավելեմ,որ այս երկու պաշտոնյա տիկնայք ևս Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչներն են և նախկին ռեկտորի կողմից գործած որոշ անօրինականություննների համահեղինակները... Օրինակ՝գրադարանի գրքային ֆոնդի ոչնչացման մեջ ակտիվ դերակատարություն ունի գրադարանի ներկայիս տնօրենը... Այս ապացույցները ևս վկայում են,որ չնայած այն հանգամանքին,որ Սահակ Մինասյանը մայիսի 18-ից հետո դե յուրե ռեկտոր չէ,սակայն դե ֆակտո շարունակում է ղեկավարել բուհը իր յուրայինների միջոցով...Այլապես ինչպես կարելի է բացատրել այն հանգամանքը,որ աշխատանքային ժամերին ՇՊՀ պաշտոնյաները ոչ թե գտնվում են իրենց աշխատավայրում,այլ ՀՀԿ Շիրակի մարզային գրասենյակնում,որի դիմաց նաև կայանված է ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար,ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի անձնական մեքենան... Քրեական գործի անաչառ քննություն անցկացնելու համար Սահակ Մինասյանի կողմից բարձր պաշտոններին նշանակված ԲՈԼՈՐ անձանց պետք է ժամանակավորապես հեռացնել այդ պաշտոններից, քանի որ վերջիններս կարող են ազդել նախաքննության վրա՝ ամեն ինչ անելով, որպեսզի թաքցնեն Սահակ Մինասյանի գործած հանցագործությունները... Հ.Գ.Սահակ Մինասյանին հյուրընկալվողներից շատերը ՀՀԿ անդամ են և այս փաստերը բարձրաձայնելուց հետո կարող են հայտարարել,որ նրանք կուսակցական են, կուսակցության գործերով են գնում ՀՀԿ գրասենյակ... Սակայն կրկնեմ.այցերը տեղի են ունենում աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին, որոնց ապացույցները առկա են... Фото Gagik Hambaryan. Фото Gagik Hambaryan.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր