00:00:00

Հրապարակվել է Նախիջեւանում ադրբեջանական դիրքի այրվելու տեսանյութը

15:10, 02 հուլիս 2018

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ադրբեջանաիան դիրքի այրվելու տեսանյութը: «Ադրբեջանական դիրքը այրվում է»,-գրել է նա: Ավելի վաղ Irakanum.am-ը հայտնել էր, որ հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ-ն հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել է դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել: «Ի պատասխան՝ Հայաստանի ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել եւ հակառակորդին թույլ չի տվել կատարել իր խնդիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթեւ (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը»,- գրել էր Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում: https://www.youtube.com/watch?v=1gNqmXwJE6Q

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր