00:00:00

«Դոմիկները» Հայաստանում այլևս անելիք չունեն․ սփյուռքի նախարար

14:51, 02 հուլիս 2018

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Քիչ առաջ տեսակապի միջոցով հանդես եկա ուղերձով «Հայաստան» հիմնադրամի և ARTN հեռուստաընկերության համատեղ ջանքերով կազմակերպված թելեթոնին, որի նպատակն է նոր կահավորված բնակարաններով ապահովել Գյումրիի «դոմիկներում» ապրող ընտանիքներին: Իմ խոսքում ասացի, որ եկել է ժամանակը, երբ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ոչ թե գոյատևելու վայր, այլև արժանապատիվ ու երջանիկ ապրելու հայրենիք: «Դոմիկները» Հայաստանում այլևս անելիք չունեն, սակայն դրան հասնելու համար հարկավոր է մեկտեղել մեր ջանքերը, լինել միասնական, մեկմեկու հանդեպ հոգատար: ՀՀ քաղաքացին պետք է լինի ու ապրի արժանապատիվ, դրան այլընտրանք չկա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր