00:00:00

Երեւան-Մեղրի ճանապարհի՝ շուրջ 200 մետր հատվածը միակողմանի փակ է. ԱԻՆ

00:04, 02 հուլիս 2018

Հայաստանի տարածքում այսօր՝ հուլիսի 1-ին բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: Հունիսի 30-ի ժամը 08:30-ից Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին՝ մոտ 200 մետր հատվածը միակողմանի փակ է. այստեղ շինարարական աշխատանքներ են կատարվում: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին («Հացատուն» սննդի օբյեկտից հետո) 2018 թվականի հունիսի 12-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում: Փլուզման հատվածում ճանապարհը երկկողմանի երթեւեկելի է միայն թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար: Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթեւեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ եւ մոտակա բնակավայրեր հնարավոր է իրականացնել՝ 1. Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով, 2. Դսեղ-Մարց ճանապարհահատվածով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր