00:00:00

Շատինում բողոքի ակցիաներ են՝ գյուղապետի հրաժարականի պահանջով

23:23, 01 հուլիս 2018

Շուրջ երկու շաբաթ է Վայոց Ձորի Շատին համայնքի բնակիչները իրականացնում են բողոքի ակցիա՝ ընդդեմ գործող գյուղապետ Արթուր Ստեփանյանի: Գյուղաբնակները պահանջում են Ստեփանյանի հրաժարականը:  Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Շատին համայնքի ավագանու անդամ Նորայր Մարտիրոսյանը: «Արթուր Ստենյանի կողմից այս յոթ ամիսների ընթացքում ոչ մի բան չի արվել ազգաբնակչության համար: Հատկապես մանկապարտեզի, գյուղի ճանապարհների, ինչպես նաեւ հարակի գյուղերի հետ կապված, եւ դրա համար ժողովուրդը արդեն տասներեք օր փակել է գյուղապետարանի շենքը, եւ պահանջում է Ստեփանյան Արթուրի հրաժարականը»,- ասաց Նորայր Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ Արթուր Ստեփանյանը գյուղապետ է  ընտրվել նախորդ տարի նոյեմբերի հինգին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում: Նա Վայոց Ձորի մարզի խոշորացված համայնքների ղեկավարն է, կենտրոնը՝ Շատին: «Մանկապարտեզի շենքը սարքելու  ուղղությամբ ոչ մի բան չի արել: Ինչքան հարցը բարձրացրել ենք, ասել է, որ փող չկա, բայց իրականում քայլեր չի անում, շենքը մնաց, երեխեքն էլ մեծացան: Ժողովուրդը լուրջ չի վերաբերում Արթուր Ստեփանյանին»,- ասաց ավագանու անդամը: Ըստ նրա՝ ժողովուրդը չի ընտրել Արթուր Ստեփանյանին: Նա ինքն իրեն է հռչակել գյուղապետ: «Ինքը ոչ մի անգամ այս ընթացքում համայնք չի եկել, եսիմ որտեղ է նա»,-ասաց  Մարտիրոսյանը, ի պատասխան այն հարցի, թե ինչպես է վերաբերում գյուղապետը իր հրաժարականի պահանջին: Շատինի ավագանու անդամը տեղեկացրեց, որ այս ընթացքում գյուղ է ժամանել Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նորայր Մարտիրոսյանը հայտնեց, որ բողոքի ակցիաները կրելու են շարունակական բնույթ, քանի դեռ իրենց պահանջը չի կատարվել: Վաղը՝ 19:30 հերթական խոշոր բողոքի ակցիան է նախատեաված գյուղում: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր