00:00:00

Չեմ պատրաստվում հրաժարական տալ. Արթուր Դավթյան

23:04, 01 հուլիս 2018

ՀՀ գլխավոր դատախազը չի պատրաստվում հրաժարական տալ: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ չի պատրաստվում արդյոք հրաժարական տալ, նշեց. «Ոչ, չեմ պատրաստվում հրաժարական տալ»: Ըստ նրա՝ բոլորի աշխատանքում թերացումներ կան, և դատախազությունն ամեն օր իր աշխատանքը ավելի կատարելագործելու և զարգացնելու անհրաժետություն ունի: «Մեզ համար անչափ կարևոր է նկատել մեր սխալները և թերությունները ու դրանց ուղղման ուղղությամբ ձերնարկել գործուն քայլեր»,- ասաց Դավթյանը և հավելեց, որ հանրությունը դրա ականատեսը կլինի, և դա շարունակական բովանդակություն է ունենալու: ՀՀ գլխավոր դատախազը շատ ոգևորված է Հայաստանի հասարակության խիստ պատրաստակամության և աջակցության համար: «Դա շատ կարևոր է: Մեր աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է հանրային աջակցությունից»,- ասաց Դավթյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր