00:00:00

Աբովյանում վերսկսվել են 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքները

16:20, 23 հունիս 2018

Փրկարարներն Աբովյան քաղաքում շարունակում են որոնել հունիսի 9-ից անհետ կորած համարվող, աուտիզմով տառապող 14-ամյա Հայկ Հարությունյանին: Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այսօր՝ ժամը 13:45-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում վերսկսվել են կորած երեխայի որոնողական աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված է 7 փրկարար: Նշենք, որ դեռ երեկ ուշ երեկոյան ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Հայկ Հարությունյանին նկատել են Աբովյան քաղաքում: Մի քանի ժամ տեւած որոնումներն արդյունք չէին տվել եւ փրկարարները դադարեցրել էին աշխատանքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր